Ելույթիս ընթացքում խոսել եմ փախստականների և փախստականի կարգավիճակ ունեցողների խնդիրների մասին. Հրաչյա Հակոբյան
Ապրիլի 5-ին Աթենքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Միգրացիոն միջազգային կազմակերպության «Միգրացիոն մարտահրավերներ և հնարավորություններ․ՄՄԿ և Ուղղափառ գործընկերներ» թեմայով հանդիպումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Ելույթիս ընթացքում խոսել եմ փախստականների և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց խնդիրների և իրավունքների մասին, ինչպես նաև անդրադարձել եմ ՀՀ-ում վերջին տարիներին աճող ներգաղթին, միգրացիոն հոսքի կարգավորմանն ու վերահսկմանը»,- գրել է նա։