Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Երևանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը հարթակ էին դուրս եկել 89 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանն այստեղ ներկայացնում էր Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունում Անդրանիկը փայլուն հանդես եկավ՝ իրացնելով իր բոլոր մոտեցումները և 178 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Անդրանիկը սանձեց 190 և 196 կգ կշռող ծանրաձողերը և գրավեց 5-րդ տեղը: Իսկ երկամարտի արդյունքը՝ 374 կիլոգրամ, Անդրանիկին բերեց արծաթե մեդալ: Այս քաշային կարգում երկամարտի 395 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ բուլղարացի Կարլոս Նասարը: