211652_close_icon

Արամ Նիկոլյանի փաստաբանը հայց կներկայացնի դատարան

views-count1018 դիտում article-date 21:30 20-04-2023
Արամ Նիկոլյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հաղորդել է՝ հայց կներկայացնեն դատարան

1. Արամ Նիկոլյանի գործով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հանցակազմի բացակայությամբ,
2. Արամ Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, այլ միայն ոստիկանական միջամտությամբ չեն թողնում մուտք գործել Հ1-ի շենք,
3. Դրոշ այրելու համար Արամ Նիկոլյանը գումար չի ստացել, այդ կեղծ լուրը տարածում է «Հայկական ժամանակը», որի դեմ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվում,
4. Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել գրադարան և բոլոր ոստիկանական պահակակետեր ունեցող հիմնարկներ՝ ոստիկանության ղեկավարության ցուցումով:

«Սրանք սեփական երկրում անձնական հետապնդման, խոսքի ազատության բիրտ արգելման և ճնշումների ցցուն օրինակներ են»,- գրել է նա: 

Նմանատիպ նյութեր