211652_close_icon
views-count82577 դիտում article-date 13:52 21-04-2023

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ Nissan-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մանվել Բ․-ն իր վարած Nissan Tida  մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ 72-ամյա Զեմֆիրա Գ․-ին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին, որպեսզի օգնություն ցուցաբերեն վրաերթի ենթարկվածին, սակայն բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Վարուժան Ազիզյանը, Մհեր Հակոբյանը, Արտակ Սաֆարյանը, որպեսզի հետարքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։

Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ 

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի վայրից մի քանի մետր հեռավորության վրա կա վերգենտյա անցում։ Ու եթե հետիոտնը անցներ վերգետնյա անցումով, ապա ողբերգական վարերթը տեղի չէր ունենա։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր