211652_close_icon
views-count745 դիտում article-date 14:44 21-04-2023

Էրդողանը Թուրքիայի բնակիչներին 1 ամիս անվճար գազ և տաք ջուր է խոստացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի տվել է երկիր սևծովյան գազի մատակարարման մեկնարկը։ Արարողությունը տեղի է ունեցել Զոնգուլդակ նահանգի Ֆիլյոս գազամշակման համալիրում, իսկ արարողությունը հեռարձակել է TRT հեռուստաալիքը։

Էրդողանի խոսքով՝ սևծովյան գազի մատակարարումների մեկնարկը կարևոր քայլ է Թուրքիայի համար էներգետիկ անկախություն ձեռք բերելու հարցում։ Սկզբնական փուլում օրական 10 մլն խմ է արդյունահանվելու։ Ծրագրի ամբողջ հզորության հասնելու դեպքում Թուրքիան կկարողանա բավարարել երկրի գազի կարիքների 30%-ը։

Էրդողանը հավելել է, որ բնակչությունը մեկ տարի չի վճարի խոհանոցում օգտագործած գազի և սպառած տաք ջրի համար։ Բացի այդ, երկրի բնակիչները մեկ ամիս չեն վճարի տան ջեռուցման նպատակով օգտագործած գազի համար:

Նմանատիպ նյութեր