211652_close_icon
views-count1177 դիտում article-date 22:02 21-04-2023

ԱԳ նախարարի տեղակալն ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրենն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին, ով գտնվում էր Հայաստանում տարածաշրջանային այցով:

Պարույր Հովհաննիսյանը, ողջունելով Շվեյցարիայի գործակալության տնօրենի այցը Հայաստան, բարձր է գնահատել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Գործակալության կողմից գյուղատնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի, մասնագիտական կրթության, տեղական ինքնակառավարման, արտակարգ իրավիճակների ոլորտներում Հայաստանում մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել դրանց ընդլայնման շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Նախարարի տեղակալը  Պատրիսիա Դանզիին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը:

Նմանատիպ նյութեր