Այսօր կունենանք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաշատ հանդիսատեսով օրը՝ 4400. Արայիկ Հարությունյան
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կունենանք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաշատ հանդիսատեսով օրը՝ 4400: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարութունյանը:
«Այս պահին վաճառքում մնացել է ընդամենը 40 տոմս, որոնք, վստահ եմ, կարճ ժամանակում կսպառվեն:
Ասածս ինչ է՝ սա շատ կարևոր ցուցանիշ է. այն փաստում է, որ առաջնությունը ստացվել է, հաջողվել է հասնել յուրաքանչյուր երկրպագուի ու ապացուցել սրա կարևորությունը,
ծանրամարտի համաշխարհային հանրությունը տեսել է, որ Հայաստանը ծանրամարտի երկիր է, որը տալիս է չեմպիոններ ու ունի երկրպագուների հարյուր հազարավոր բանակ, ու ամենակարևորը՝ Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը»,- գրել է Հարությունյանը: