211652_close_icon
views-count982 դիտում article-date 13:59 23-04-2023

ՇՄՆ-ն գարնանային ծառատունկ է իրականացրել 4 անտառտնտեսությունների տարածքներում

Շրջակա միջավայրի նախարարության կողմից Երկրի օրվա առթիվ նախաձեռնած գարնանային ծառատունկի շրջանակում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրու անտառտնտեսություն» մասնաճյուղի 2 հա տարածքում ապրիլի 23-ին տնկվել են սոճիներ և հացենիներ։

Ինչպես տեղեկացրնում է ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունը, մասնաճյուղի տարածքում ծառատունկին մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, փոխնախարարներ Արամ Մեյմարյանը, Տիգրան Գաբրիելյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը, Շրջակա միջավայրի նախարարության և ենթակա ՊՈԱԿ-ների, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի՝ ծառատնկման աշխատանքներ իրականացվել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի, Տաշիրի և Սիսիանի անտառտնտեսությունների տարածքներում:

Նմանատիպ նյութեր