211652_close_icon
views-count1072 դիտում article-date 15:15 24-04-2023

Մոսկվայի մարզում ընկած ԱԹՍ-ն ուկրաինական արտադրության է. tass.ru

Մոսկվայի մարզի Բոգորոդսկիի շրջանի անտառային գոտում ընկած անօդաչու թռչող սարքն ինքնաթիռային տիպի է և ուկրաինական արտադրության։ Այս մասին այսօր tass.ru-ին հայտնել են ուժային կառույցներում։

«Նախնական տվյալներով՝ հայտնաբերված անօդաչուն ինքնաթիռային տիպի հետախուզական-հարվածային ԱԹՍ է, քաշը` մինչև 90 կգ: Այն ուկրաինական արտադրության և մշակման է, կարող է թռչել մինչև 900 կմ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ներկայում շարունակվում են անօդաչու թռչող սարքի բոլոր պարամետրերն ու բնութագրերը պարզելու աշխատանքները։

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ ապրիլի 23-ին Բոգորոդսկիի շրջանում «Զարյա» այգեգործական ոչ առևտրային ընկերությունից ոչ հեռու հայտնաբերվել է ընկած անօդաչու թռչող սարք՝ զինված պայթուցիկ նյութով:

Նմանատիպ նյութեր