211652_close_icon
views-count862 դիտում article-date 23:15 25-04-2023

«Ձեր աշխատանքը և ներդրումը տպավորիչ և զգալի են». Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լեհաստանի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չելպակին:

Նախագահի աշխատակազմից  հայտնում են, որ ողջունելով հյուրին նախագահը բարձր է գնահատել դեսպանի դերը հայ-լեհական սերտ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության զարգացման գործում:

«Ձեր աշխատանքն ու ներդրումը մեր երկրների հարաբերությունների զարգացման գործում տպավորիչ և զգալի են: Մենք բոլորս գնահատում ենք այն, ինչ արել եք:

Անկախությունից հետո Լեհաստանը օրինակելի է եղել մեր և շատ երկրների համար նրանով, թե ինչպես բոլոր դժվարությունները հաղթահարելով կարողացավ դառնալ անկախ, ինքնուրույն երկիր և իր ուրույն տեղն ունենալ ԵՄ մեծ ընտանիքում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Պավել Չելպակը շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար նշել է. «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է այսօր հանդիպել Ձեզ: Հայաստանում աշխատած հինգ տարիները շատ ավելի հետաքրքիր և դրամատիկ են եղել, քան ես կարող էի ակնկալել 2017 թվականի աշնանը, երբ պատրաստվում էի գալ այստեղ: Այստեղ ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել և աշխատել յուրահատուկ մարդկանց հետ»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական համագործակցության առկա հնարավորություններն ու զարգացման ներուժի ամբողջական իրացման վերաբերյալ հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-լեհական միջկառավարական խորհրդում փոխգործակցության խթանմանը: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ և միջազգային տարբեր հարթակներում, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում սերտ համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր