211652_close_icon
views-count7213 դիտում article-date 09:13 26-04-2023

Հայկական բանակի թուլության մասին խոսակցությունները ճիշտ չեն․ Բորիս Առուշանյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով Հակար գետի կամուրջի արգելափակմանը եւ թշնամու հեռահար նպատակներին` «Իրավունքի» հետ զրույցում Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ  Բորիս Առուշանյանն ասաց.

«Սա մարտահրավեր է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար: Ադրբեջանը հասկանում է, որ Արցախն այլևս չի կարող հանդուրժել Ալիևի լկտի գործողությունները: Դա նշանակում է, որ նա միտումնավոր նոր լայնածավալ պատերազմ է ծրագրում, շտապում է, կարծում է, որ ժամանակն է Արցախի խնդրի վերջնական լուծման համար:

Մեր «իմաստունները» 1994 թվականից հետո մեզ իրենց գործողություններով ծուղակը գցեցին, և միայն ուժով է հնարավոր շտկել իրավիճակը: Մենք անընդհատ ուշանում ենք, թույլ ենք տալիս մեզ խաբել, անընդհատ զիջում ենք ագրեսորին...

Մենք պետք է անհապաղ ուժով գրավենք Հակարի կամուրջը և այն պահենք մեր մշտական հսկողության տակ: Հայկական բանակի թուլության մասին այս բոլոր խոսակցությունները ճիշտ չեն:

Եթե 1992-ին մենք կռվել ենք թուրքերի տասնապատիկ գերազանցող ուժերի դեմ, ապա այսօր ի՞նչն է խանգարում Հայաստանին` հակահարված տալ նրանց: Ի վերջո, ուժերի հարաբերակցությունը շատ ավելի փոքր է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր