211652_close_icon
views-count2382 դիտում article-date 11:03 08-12-2016

Հարցին բռունցքով պատասխանելը թուլության և անզորության նշան է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մհեր Մեդրակյանի և Առաքել Մովսիսյանի գործն ապրում և բարգավաճում է։ Հիմա նրանք «շնորհակալական ուղերձներ» են հղում իրենց գործընկեր Ռուբեն Հակոբյանին՝ «իրեն տղամարղու պես պահելու» և «էդ լրագրողների հախից գալու» համար։ Քանի որ պարոն Հակոբյանի հետագա քաղաքական կարիերան դժվար է պատկերացնել ընդդիմադիր դաշտում, շատ հնարավոր է, որ նրան ընդգրկեն ՀՀԿ (կամ ծայրահեղ դեպքում՝ ԲՀԿ և ՀՅԴ) ցուցակում և հաջորդ պատգամավորական ժամկետի ավարտից հետո գուցե պարգևատրեն Հայրենիքի առջև ծառայությունների համար երկրորդ կարգի մեդալով։ Եվ դա, իհարկե, տրամաբանական կլինի՝ նրանք, հասկանում եք, կերտում են հայոց պետականությունը, իսկ մենք «ոտի տակ ենք ընկնում» մեր սխալ հարցերով։ Չեմ ընդունում՝ «բայց ախր դուք՝ լրագրողներդ, նույնպես մեկ-մեկ համը հանում եք» փաստարկը։ Ոչ թե այն պատճառով, որ համը չենք հանում, այլ որովհետև մենք պատգամավորներին չենք հայհոյում, չենք ծեծում, իսկ նրանք մեզ վրա համարձակվում են ձեռք բարձրացնել։ Մեր զենքերը հավասարազոր չեն։ Եթե պատգամավորին դուր չեն գալիս լրագրողի հարցերը, նա, միևնույն է, պետք է բավարար մտավոր ներուժ և պատրաստվածություն ունենա այդ հարցերին զուսպ և կոռեկտ պատասխանելու կամ եթե չի ցանկանում պատասխանել, ասելու՝ «չեմ մեկնաբանում»։ 90 թվականից պատգամավոր լինել և այդքանը չկարողանալ անել... թույլ տվեք՝ այս անգամ էլ ես չմեկնաբանեմ։ Բոլոր դեպքերում հարցին (թեկուզ ամենավատ, ամենասխալ, ամենաանհեթեթ և սադրիչ հարցին) բռունցքով պատասխանելը թուլության և անզորության նշան է»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր