922 դիտում
12:58 26-04-2023
Ցանկանում եմ հավաստել Ֆրանսիայի աջակցությունը տարածաշրջանում խաղաղություն կերտելու գործընթացին. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով, որում նշված է.
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Ֆրանսիան հիշում է այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք սպանվեցին, սովից կամ ուժասպառությունից մահացան տեղահանության ճանապարհներին: Ֆրանսիան ձեզ հետ միասին հիշում է 1915 թվականի սեպտեմբերին Մուսա լեռում դիմադրության հայ մարտիկներին օգնության հասած իր նավաստիներին։ Ֆրանսիան, որը Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի և Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ջարդերը, այսօր ձեր կողքին է՝ պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դասեր քաղելու այդ ողբերգական պատմության էջից։
Նույնիսկ այսօր, երբ եվրոպական մայրցամաքը սգում է սարսափելի ագրեսիայի պատճառով, Ֆրանսիան շարունակում է իր պայքարը հանուն հիշողության և ընդդեմ մոռացության: Եվրոպական միության խորհրդում Ֆրանսիայի նախագահության օրոք 2022 թվականին ավարտին հասցրինք թվային ծառայությունների մասին օրենքի նախագիծը, որպեսզի այլևս անպատիժ կերպով չժխտվի ցեղասպանությունը։ Ֆրանսիան ցուցաբերում է մշտական զգոնություն իր երկրի տարածքում։ 2019 թվականին Հանրապետության օրացույցում սահմանեցի Հայոց ցեղասպանության հիշատակման օր, քանի որ ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ֆրանսիացի հիշի այդ օրը։ Հանուն արդարության և պատմական ճշմարտության այս պայքարը հայերինն է, բայց նաև ողջ Ֆրանսիայինը, քանզի մարդու իրավունքների հարգումը Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության հիմքում է։
Ցեղասպանության հիշատակումը հիշեցնում է նաև հայերի զբաղեցրած տեղը մեր պատմության մեջ, քանի որ այս ողբերգությունից բազմաթիվ փրկվածներ միացել են մեր երկրին՝ նպաստելով նրա բարգավաճմանն ու ազդեցության ուժեղացմանը։
Ոգեկոչման այս օրը, որը խորհրդանշում է նաև հայ ժողովրդի վերածնունդը, ցանկանում եմ հավաստել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն կերտելու գործընթացներին։
Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը»,- նշված է նամակում։

Նմանատիպ նյութեր
3874 դիտում
21:05 19-09-2017
Արաբական «քառյակը» հավաստել է Կատարին առաջադրված պահանջները՝ շրջափակումը դադարեցնելու համար
3732 դիտում
09:39 05-11-2020
Ինչպես հավաստել կամավորական հիմունքներով ծառայությունը. «Ժամանակ»
Այս բաժնից
922 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
1012 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի