211652_close_icon
views-count1078 դիտում article-date 14:38 27-04-2023

13 մոտեցում է եղել, 6 անգամ՝ վայրէջք և թռիչք․ նախարարն ամփոփեց Երևան-Կապան փորձնական թռիչքի արդյունքները

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ամփոփեց Երևան-Կապան մարդատար ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքի արդյունքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե  նախարարն ինչպե՞ս է գնահատում փորձնական տեխնիկական թռիչքի արդյունքները:

«Երկու հիմնական նպատակ կար, մեկը՝ նախ Երևանից Կապան թռիչքուղու ուսումնասիրությունը, երկրորդը՝ հենց բուն օդանավակայանին մոտեցող վայրէջքների և թռիչքների սխեմաների փորձարկումները: Բոլորը, կարծում եմ, բարեհաջող ընթացել են, առաջին գնահատականն այդպես է»,- ասաց Սանոսյանը:

Նախարարը հայտնեց, որ մոտ 2 ժամ աշխատել են օդանավակայանի հարակից տարածքում, 13 նման մոտեցումներ են տեղի ունեցել, 6 անգամ նաև՝ վայրէջքներ և թռիչքներ, 2 անգամ՝ երկրորդ մոտեցումներ: «Մի հատված ենք ունեցել, որտեղ ինքնաթիռը մոտ 2 րոպե որոշ սարքավորումներով չի նկատվել, որը տեխնիկական է, հենց դա էլ ուզում էինք հասկանալ, որ հետագայում այդ ուղղությամբ մեր ալեհավաքը և այլ սարքավորումները շտկեինք»,- ասաց Սանոսյանը:

Նմանատիպ նյութեր