1066 դիտում
20:43 28-04-2023
Արգելվել է Վլադիմիր Պուտինի մուտքը Մոլդովա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին արգելված է մուտք գործել Մոլդովա: Նման հայտարարություն է արել Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը Մոլդովայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:
Ինչպես հայտնել է Ռեչանը, Մոլդովան ունի ՌԴ քաղաքացիների սև ցուցակ, որոնք չեն կարողանա մուտք գործել երկիր. դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, առանձին պաշտոնատար անձինք տեղեկանում են այն մասին, որ իրենք դրանում ընդգրկված են միայն Մոլդովա մուտք գործելու փորձի ժամանակ։
Ռեչանը խոստացել է մի օր հրապարակել սև ցուցակը:
«Ինչ-որ պահի մենք կկազմենք հանրային ցուցակ, այս պահին այն մեխանիզմը, որն այսօր գործում է, բավական է, ես չգիտեմ՝ անհրաժեշտ է արդյոք պետական միջոցներ ծախսել հանրային ցուցակ կազմելու վրա», - պարզաբանել է նա։
Դորին Ռեչանը նշել է, որ «ոչ ոք, ով չպետք է երկիր մտներ, չի մտել»։
Հաագայի միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) մարտի 17-ին Պուտինին ձերբակալելու հրաման է տվել։ ՌԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել պատերազմական հանցագործության, մասնավորապես՝ Ուկրաինայի գրավված տարածքներից երեխաներին անօրինական կերպով արտաքսելու մեջ:
Պուտինը դարձել է պետության երրորդ գործող ղեկավարը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջին մշտական անդամը, որի ձերբակալությունը պահանջել է ՄՔԴ-ն։ Նրանից առաջ Միջազգային քրեական դատարանը մեղադրանքներ է առաջադրել Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրին և Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին։
Ռուսաստանը Հռոմի ստատուտի մասնակից չէ և չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունները։ Միևնույն ժամանակ, ստատուտի մասնակից երկրները պարտավոր են կատարել դատարանի որոշումը և ձերբակալեն Պուտինին, եթե նա գտնվի իրենց տարածքում։ Գերմանիան արդեն խոստացել է դա անել։

Նմանատիպ նյութեր
1132 դիտում
13:16 28-04-2023
Նման երկիր այլևս չկա. Մեդվեդևը մեկնաբանել է Պուտինի՝ Մոլդովա մուտք գործելու արգելքը
1344 դիտում
16:30 14-10-2014
Այս տարի արգելվել է ավելի քան 460.000 օտարազգու մուտքը Ռուսաստան
918 դիտում
10:45 01-11-2014
Արգելվել է Արևմտյան Աֆրիկայի բնակիչների մուտքը Կանադա
Այս բաժնից
898 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
985 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի