211652_close_icon
views-count940 դիտում article-date 09:57 29-04-2023

Կառավարիչը 2018-ին ձեր հաշվին պարտք վերցրեց, ուրախացավ, վայելեց, այսօր էլ տոկոսներով հետ է տալիս. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

««Քաղաքացու օր»...
Հարգելի ադեկվատ ՀՀ քաղաքացի՝ ժողովուրդ. լավ իմացեք սուտը շատ նման է պարտք վերցնելուն, այսօր վերցրիր ուրախացար, վայելեցիր, վաղը պետք է վճարես... 
Կառավարիչը 2018-ին ձեր հաշվին պարտք վերցրեց, ուրախացավ, վայելեց, այսօր էլ տոկոսներով հետ է տալիս, բայց տալիս է ոչ թե իր գրպանից, այլ պետության, պետականության և ամենագլխավորը ձեր՝ քաղաքացու և ժողովրդի կորուստի հաշվին: Ոզում եմ բանաստեղծուհի Լյուդմիլա Շահումյանցու կողմից գրված մի բանաստեղծությամբ դիմեմ ձեզ.

ՇԻՐԱԶԻ ԿՈՉԸ.

Այսօր իզուր եք ինձ եկել 
այցի
Նահատակներին գնացեք այցի,
Նրանք էլ ինձ պես խաբված մնացին
Զորեղ հավատով` ավաղ, զոհվեցին...

Այսօր նրանք են արժանի փառքի
Ամեն ջերմ խոսքի ու մեծարանքի,
Այսօր ես էլ եմ խոնարհվում` անձայն
Շիրմաթմբերին բյուր` աղոթքաձայն:

Այսօր աշխարհը նորից  քարացել
Հայի մեծ վշտին անտարբեր դարձել ,
Էդ ի՞նչ արեցին Ղարաբաղիս հետ
Նորից թշնամու երախն են գցել...

Ոտքի' կանգնեցեք, աշխարհի հայեր
Արցախի հարցը էդ ո՞նց են լուծել ,
Ձեռք ձեռքի տվեք, իրար միացեք
Արցախը հային ետ վերադարձրե՛ք:

Շուշի, Դադիվանք, Ամարաս չքնաղ,
Մեսրոպ Մաշտոցի դպրոց հայատառ,
Խաչքարեր բազում, կոթող, հուշարձան 
Սրբություններն են մեր հին, պապական...

Թշնամին այնտեղ չունի ոչ մի բան,
Այդ նրանց այնքան խորթ է ու օտար,
Ինչպես մի ոհմակ` անտառից փախած,
Կհոշոտեն, կքանդեն` գազանի նման...

Ինչո՞ւ եք այսօր ինձ այցի եկել Գնացե՛ք, կանգնե՛ք հողերին ձեր տեր,
Մասիսը քիչ էր, Արցախն եք  կորցրել
Ու Հայաստանն էլ լրիվ մոռացել :

Այսօր լեզու չեմ գտնում ես ձեզ հետ
Նոր աղ են լցրել վերքերիս ասես,
Ցավերս նորից բկիս դեմ ելել
Արցախ ու Մասիս իրար եմ խառնել...

Հերի՛ք է իրար դավաճան կոչեք
Դավաճաններով հողը  չե՛ն  փրկել ,
Իրար մեջ տեսեք հայ, հայրենասեր
Շիրազյան ոգին որտե՞ղ է կորել...
Հայաստանը մեծ՝ ծովից-ծով կորցրել 
Ուզում եք մի բուռ հողից է՞լ զրկվեք,
Միաձուլվեցե՛ք, մի բռունցք դարձե՛ք
Բյուր հազար սրտում` մի բուռը պահե՛ք...

Հ.Գ. Հարգելի ժողովուրդ, մի եղեք խաբված գործիք և մի դառձեք ստով տանուլ տված երկրի բաժնետեր: Ձեզ խաբում են...»։
 

Նմանատիպ նյութեր