211652_close_icon
views-count15461 դիտում article-date 19:06 29-04-2023

Ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորը փաստաթո՞ւղթ է կեղծել․ Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր Դ․Խ.-ի դեմ։

Դ․Խ․-ն, լինելով պաշտոնատար անձ, պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթի մեջ ավելացրել է կեղծ տեղեկություններ՝ կազմելով կեղծ փաստաթուղթ։

Մասնավորապես, ռեկտորը Սիսիանի շախմատի դպրոցի տնօրեն Ա․Վ․-ին տվել է տեղեկանք, որ վերջինս 2006թ.-ին ընդունվել և 2010թ. ավարտել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ, ում շնորհվել է «Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի, շախմատի մարզչի» բակալավրի աստիճան։ Սակայն պարզվում է, որ Ա․Վ․-ն չի ավարտել ինստիտուտը, քանի որ տեղեկանքը տրամադրելու պահին ունեցել է չհանձնված պետական քննություն։

Մանրամանսերը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր