211652_close_icon
views-count1069 դիտում article-date 17:29 30-04-2023

Լատվիայում ռուսախոս բնակիչները Ռուսաստանից պահանջել են «չպաշտպանել» իրենց

Լատվիայի ռուսալեզու բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել Ռիգայում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով Ռուսաստանից «չպաշտպանել» իրենց ենթադրյալ ոտնձգություններից։ Այս մասին գրում է Delfi-ի տեղական հրատարակությունը:

Բողոքի ցույցը կազմակերպել է «Ռուսական ձայնը Լատվիայի համար» հասարակական կազմակերպությունը։ Պատճառը ՌԴ Պետդումայի վերջերս «Ռուսալեզու բնակչության նկատմամբ բալթյան երկրների ղեկավարության ռեպրեսիվ քաղաքականության անթույլատրելիության մասին» հայտարարությունն էր։

«Հակապուտինգի» մասնակիցները դեսպանատուն էին եկել՝ բողոքելու Բալթյան երկրների, մասնավորապես՝ Լատվիայի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության դեմ։ Նրանց դուր չի գալիս նաև այն, որ Կրեմլը փորձում է օգտագործել երկրի ռուսալեզու բնակիչներին իր աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելու համար։

«Մեզ պետք չէ պաշտպանել՝ պաշտպանվեք Հաագայում, մեր հայրենիքը Լատվիան է»,- ասել է ակցիայի կազմակերպիչ Մարտին Լևուշկանը։

Ապրիլի 18-ին ՌԴ Պետդուման հայտարարություն էր ընդունել «Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ղեկավարության՝ ռուսալեզու բնակչության նկատմամբ ռեպրեսիվ քաղաքականության անթույլատրելիության մասին», մեղադրել էր այդ երկրների իշխանություններին «հանրային բոլոր ոլորտներից ռուսաց լեզվի տոտալ դուրս մղման» մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր