28394 դիտում
20:35 30-04-2023
Երևանում Lexus-ով ավտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը. վիրավորը «Ապառաժ» ՍՊԸ-ի հաշվապահն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 25-ին ավտովթարի է ենթարկվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Նուբարաշենի խճուղի 17/1 հասցեի հարևանությամբ բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 38-ամյա Անդրանիկ Գասպարյանի վարած Lexus մակնիշի և 32-ամյա Լիլիթ Լալայանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով օրեր անց` ապրիլի 28-ին, վարորդներից Լ. Լալայանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Էրեբունի բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Ա. Գասպարյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն է, իսկ Nissan-ի վարորդ Լ. Լալայանը աշխատում է «Ապառաժ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2497 դիտում
15:13 20-03-2020
Անդրանիկ Գասպարյանը նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում