211652_close_icon
views-count637 դիտում article-date 16:56 01-05-2023

Ամբողջ Իսպանիայում տեղի կունենան 70 ցույցեր՝ աշխատավարձը բարձրացնելու պահանջով

Իսպանիայում ավանդական մայիսմեկյան ցույցերի շրջանակում տեղի կունենան բողոքի ավելի քան 70 ցույցեր՝ աշխատավարձը բարձրացնելու պահանջով, տեղեկացրել են երկրի խոշոր արհմիությունները։

«UGT արհմիությունը մարդկանց կոչ է անում մասնակցել 70 ցույցերին, որոնք տեղի կունենան ամբողջ երկրում մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը»,- նշվել է «Աշխատավորների համընդհանուր միության» (UGT) Թվիթերում։

«Բարձրացնել աշխատավարձը, իջեցնել գները, կիսել շահույթը» կարգախոսներով թագավորության արհմիություններն այս տարի կենտրոնացել են աշխատավարձի բարձրացման անհրաժեշտության վրա՝ մեղմելու համար գնողունակության կորուստը գնաճի ճգնաժամի պայմաններում, որը նրանք կապում են «ընկերությունների չափից ավելի շահույթների» հետ։

«Մեզ հարկավոր է արժանի աշխատավարձ, որը կբարձրանա գնաճին համապատասխան՝ երաշխավորելով գնողունակությունը։ Դրա համար անհրաժեշտ է որոշում աշխատավարձի երաշխիքների մասին»,- նշվել է արհմիությունների համատեղ մանիֆեստում։

Չնայած հիմնական պահանջները վերաբերում են աշխատավարձին եւ գործատուների CEOE ասոցիացիայի հետ բանակցությունների վերսկսմանը, արհմիությունները նաեւ առաջ են քաշում մի շարք այլ պահանջներ։ Օրինակ, նրանք կառավարությանը կոչ են անում վերաբաշխել եկամուտները հօգուտ կարիքավոր ընտանիքների։

Մադրիդի ցույցին, որը տեղի է ունենալու Գրան Վիա կենտրոնական փողոցից մինչեւ Իսպանիայի հրապարակ տարածքում, մասնակցելու են երկրորդ փոխվարչապետ եւ զբաղվածության նախարար Յոլանդա Դիասը եւ ֆինանսների նախարար Մարիա Մոնտերոն։

Նմանատիպ նյութեր