676 դիտում
12:17 02-05-2023
ԱՄՆ-ը և Ֆինլանդիան պաշտպանական համագործակցության պայմանագիր են նախապատրաստում
ԱՄՆ-ը և Ֆինլանդիան երկկողմ պայմանագիր են նախապատրաստում պաշտպանական համագործակցության մասին: Այդ փաստաթուղթը մասնավորապես թույլ կտա ԱՄՆ-ին իր ռազմական բազաները տեղակայել Ֆինլանդիայում։ Պայմանագիրը չի տարածվի միջուկային զենքի վրա։
Helsingin Sanomat թերթի փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Միքայել Անթելը նշել է, որ պայմանագրի տեքստը գրեթե պատրաստ է, այն մեկ անգամ վերանայվել է։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ներկայությունը կամրապնդի Ֆինլանդիայի պաշտպանական ներուժը։ Համաձայնագիրը թույլ կտա ամերիկյան զորքերին մնալ Ֆինլանդիայում, պահեստավորել ռազմական տեխնիկա և նյութեր և, հնարավոր է, ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում ԱՄՆ Կոնգրեսի կողմից Պենտագոնին տրամադրված միջոցներով:
Ֆինլանդիայի և ԱՄՆ-ի միջև պաշտոնական մակարդակով բանակցությունները կշարունակվեն մինչև հաջորդ տարի, ինչից հետո համաձայնագրի նախագիծը կանցնի խորհրդարան։
Այժմ Միացյալ Նահանգները պաշտպանության ոլորտում համագործակցության համանման բանակցություններ է վարում Շվեդիայի և Դանիայի հետ։ ԱՄՆ-ը նման պայմանագիր է կնքել Նորվեգիայի հետ 2021 թվականին` նորվեգական Րյուգե օդանավակայանի բազայում տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժերը։
Ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Նրա հետ միասին 2022 թվականի մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել նաև Շվեդիան, որի մուտքը դաշինք դեռ չի հաստատվել Թուրքիայի և Հունգարիայի հակազդեցության պատճառով։

Նմանատիպ նյութեր
1575 դիտում
17:48 22-03-2017
Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Այս բաժնից
895 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
985 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի