211652_close_icon
views-count577 դիտում article-date 12:57 02-05-2023

Թուրքմենստանը կստեղծի ԱՄՆ-ի հետ համագործակցության ճանապարհային քարտեզ

Թուրքմենստանը կստեղծի ԱՄՆ-ի հետ 2023-24թթ. համագործակցության ճանապարհային քարտեզ եւ երկու երկրների միջեւ այցելությունների կազմակերպման շրջանակային պլան, տեղեկացրել է կառավարության «Нейтральный Туркменистан» ռուսալեզու թերթը։

Կառավարության խորհրդակցությունում տեսակապի միջոցով այսպիսի առաջարկություններով հանդես է եկել փոխվարչապետ, Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը՝ թուրքմենական պատվիրակության ԱՄՆ կատարած այցելության հաշվետվության ընթացքում։

«Նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին են ներկայացվել առաջարկներ 2023-24թթ. համագործակցության ճանապարհային քարտեզի ստեղծման մասին՝ Թուրքմենստանի եւ ԱՄՆ-ի միջեւ գործընկերությունն ակտիվացնելու նպատակով, ինչպես նաեւ Թուրքմենստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարբեր մակարդակների այցելությունների կազմակերպման շրջանակային պլանը»,- նշվել է հաղորդագրությունում։

Հավանություն տալով այդ առաջարկներին՝ Թուրքմենստանի ղեկավարը նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջպետական երկխոսության ավանդական բարեկամական բնույթը, որը վերջին տարիներին նոր լիցք է ստացել։

«Նշելով բազմամյա փոխգործակցության պատկառելի փորձի եւ դրա հետագա զարգացման համար ազդեցիկ պոտենցիալի առկայությունը՝ նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հանձնարարել է շարունակել համապատասխան աշխատանքն այդ ուղղությամբ»,- ընդգծել է պարբերականը։ 

Նմանատիպ նյութեր