211652_close_icon
views-count1714 դիտում article-date 23:18 02-05-2023

«Թզբեհ» պատրաստելը թանկ է նստել դպրոցականի վրա․ նա հայտնվել է պոլիկլինիկայում․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Գյումրու դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտ Ն․Մ․-ն Տեքստիլագործների թաղամասում՝ Շիրակի մարզպետարանի մոտ՝ Պռոշյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող «Բանվորուհու» արձանի հետնամասում վնասվածք է ստացել՝ ճայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետևանքով։

Նա դիմել է Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկա՝ «ձախ դաստակի 1-ին մատի ճաք և 2-րդ մատի բեկորային կոտրվածք» վնասվածքով։ Պոլիկլինիկայից էլ ահազանգել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Աշակերտը ոստիկանության «Կումայրի» բաժնի աշխատակիցներին հայտնել է, որ մոտ 5 օր առաջ «թզբեհ» պատրաստելու նպատակով «Մուշ» թաղամասում գտնվող իրենց շենքի բակում իր ծանոթներից մեկից՝ Ս․ Դ․-ից 6 հատ անհայտ ծագման փամփուշտներ է գնել՝ ամեն մեկի համար վճարելով 500 դրամ։

Նա «Բանվորուհու» արձանի հետնամասում 2 փամփուշտները դրել է միմյանց վրա և քարով հարվածել, որի հետևանքով առաջացել է պայթյուն, ստացել է վնասվածքներ։

Մնացած փամփուշտները, ըստ դպրոցականի, նետել է նշված տարածքում առկա շինության պատի անցքի մեջ։ Անծանոթ մի երիտասարդ իրեն տեղափոխել է հիվանդանոց: Առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Դեպքի հանգամանքները պարզվում են, գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն»:

Նմանատիպ նյութեր