211652_close_icon
views-count1945 դիտում article-date 10:38 29-08-2014

ՀՊՏՀ-ի ուսխորհրդի նախագահին բուհի պրոռեկտոր նշանակելը շատ թանկ է նստել աշխատակիցների վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է, որ օրերս Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին բուհի պրոռեկտոր նշանակելը շատ թանկ է նստել համալսարանի աշխատակիցների վրա: Թերթի տեղեկություններով` Ս. Խաչատրյանին նշանակելուց հետո համալսարանը որոշել է աշխատանքից ազատել 7 հավաքարարներին: «Չի բացառվում, որ համալսարանում որոշել են Ս. Խաչատրյանին բարձր վարձատրել ու հանուն նրա «զոհաբերել են» 7 աշխատակցի»: Երեկ ողջ օրվա ընթացքում թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել թե' Սևակ Խաչատրյանից, թե՛ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանից, սակայն վերջիններս համառորեն չեն պատասխանել հեռախոսազանգերին։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր