211652_close_icon
views-count691 դիտում article-date 20:00 03-05-2023

Անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խմբի հերթական նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 4-րդ հանդիպումը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է քննարկման առարկա օրակարգային հարցերը։ Նիստի ընթացքում խոսվել է գործարար ոլորտում կոռուպցիայի կանխարգելման և դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի առաջարկությունները։ Աշխատանքային խմբի անդամները և ոլորտային փորձագետները ներկայացրել են իրենց առաջարկությունները և դիրքորոշումները։

Աշխատանքային խմբի կողմից ուրվագծվել են քննարկված հարցերի շուրջ իրականացվելիք հետագա աշխատանքները։

 

Նմանատիպ նյութեր