1030 դիտում
09:21 04-05-2023
Ֆեյք բեմադրություն՝ «թավշյա առաջնորդի» հանդիպումը «հպարտ քաղաքացիների» հետ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը, իր ու ՔՊ-ի՝ արդեն գրեթե անփրկելի վարկանիշային անկումը փրկելու հարցում թիմից հույսը կտրած, որոշել է անձամբ այցելել մարզեր և հանդիպումներ ունենալ ազգաբնակչության հետ: Հենց հրապարակման օրը նա այցելել էր Տավուշի մարզ: Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանի «կորտեժը» դեռ Երևանից դուրս չեկած՝ մարզի բնականոն կյանքը պարզապես կաթվածահար է եղել. փակել են բոլոր այն փողոցների ելքերն ու մուտքերը, որտեղ պիտի այցելեր Փաշինյանը, փողոցներից հեռացրել են բոլոր ավտոմեքենաները, մի խոսքով՝ անվտանգության աննախադեպ միջոցառումներ են կիրառվել: Եվ այդ ամենը տևել է 5-6 ժամ՝ միայն նրա համար, որ «ժողվարչապետը» մի քանի տեղ մի քանի րոպեով այցելի ու նկարվի:
Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ համապատասխան ստորաբաժանումները ուղարկել են «պրոտոկոլային» ցանկ, թե որտեղ քանի հոգի պիտի մասնակցի հանդիպմանը, ընդհուպ՝ քանի երեխա պիտի լինի, որ Փաշինյանը ճակատները համբուրի, ինչ հարցեր պիտի տրվեն և այլն, և այլն: Արդյունքում, բոլոր հանդիպումների ժամանակ ներկա են եղել նախապես որոշված անձինք, գրեթե չի եղել ոչ մի «պատահական» մարդ, որ այցի մասին տեղեկացած ու, այսպես ասած, ինքնաբուխ եկած լինի Փաշինյանի հետ հանդիպելու, չի հնչել հանպատրաստից գեթ մեկ նախադասություն: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի համար, ըստ ամենայնի՝ նրա հանձնարարությամբ, բեմադրվել է «թավշյա առաջնորդի» հանդիպումը «հպարտ քաղաքացիների» հետ, որպեսզի ինչ-որ կերպ ֆեյք վարկանիշ ձևավորվի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5806 դիտում
15:11 08-04-2019
Տարվա 4 եղանակները անվանափոխեք՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով. Աշոտյան
Այս բաժնից
688 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
925 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2233 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ