823 դիտում
20:28 04-05-2023
Հռիփսիմե Գրիգորյանը Շվեդիայի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը Լաչինի միջանցքի բացման հարցում կարևորել է միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա
ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը մայիսի 4-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Բյորն Լինդերֆալկի եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Աքսել Լյունդելլի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հռիփսիմե Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրադրությունը:
Բարեկամական խմբի ղեկավարը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում օր-օրի վատթարացող հումանիտար վիճակը՝ մասնավորապես ընդգծելով պարենամթերքի ու առաջնային այլ ապրանքների պակասով պայմանավորված խնդիրները: Միջանցքի բացման հարցում պատգամավորը կարեւորել է միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա:
Տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման համատեքստում Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեության կարեւորությունը: Պատգամավորը խոսել է նաեւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականի մասին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում հայ-շվեդական հարաբերությունների խորացմանը: Օրենսդիր մարմինների փոխգործակցության համատեքստում առանցքային է համարվել բարեկամական խմբերի գործունեությունը:

Նմանատիպ նյութեր
769 դիտում
15:51 25-01-2023
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը բացելու համար
706 դիտում
19:36 02-02-2023
Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան