211652_close_icon

Մեկամսյա հոսպիտալացումից հետո Բեռլուսկոնին հիվանդանոցից տեսաուղերձ է հրապարակել

views-count1147 դիտում article-date 18:56 06-05-2023
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մեկ ամիս առաջ հոսպիտալացվելուց հետո առաջին հրապարակային հայտարարությունն է արել՝ շաբաթ օրը տեսաուղերձով դիմելով իր «Ֆորցա Իտալիա» կուսակցությանը:

Բեռլուսկոնին կուսակցության անդամներին ասել է, որ իրենց ուժը իշխող մեծամասնության «էական և հավատարիմ հենարանն է», հավելելով, որ հպարտ է մինչ այժմ կառավարության ձեռքբերումներով, ներառյալ աշխատավարձի հարկերի նվազեցումը:

Բեռլուսկոնին ապրիլի 5-ին հոսպիտալացվել էր Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոց՝ թոքերի ինֆեկցիայով, իսկ ավելի ուշ բժիշկները պարզեցին, որ նա նաև քրոնիկ լեյկոզ ունի:

Նրա կուսակցությունը ամենափոքրն է Ջորջա Մելոնիի կառավարող կոալիցիայում, որը ներառում է նաև Մատեո Սալվինիի լիգան: Բեռլուսկոնիի ուժը տեղ ունի Սենատում, բայց նախարարներ չունի:

Նմանատիպ նյութեր