211652_close_icon
views-count994 դիտում article-date 22:11 06-05-2023

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի և Վայոց ձորի մարզեր


«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի և Վայոց ձորի մարզեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղամ Մանուկյանը:

«Այսօր մինչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր-գործընկերների մի խումբը Տավուշում էր, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանը և ես այցելեցինք Ջերմուկ և Վայք համայնքներ:

Բնակիչների և զինակից ընկերների հետ ունեցանք առանձնազրույցներ, քննարկումներ մեր երկրի իրավիճակի շուրջ: Բոլոր զրույցներում թեման նույնն էր. երկրի անվտանգային խնդիրները, շրջափակված Արցախի Հանրապետությունը, սահմանը, թշնամու շարունակական ագրեսիվ դրսևորումները և դրան անհամարժեք պատասխանը:

Եզրահանգումն անփոփոխ է՝ Դիմադրություն և այս իշխանությունների՝ օր առաջ հեռացում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր