211652_close_icon

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

views-count1120 դիտում article-date 22:02 08-05-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարությունից:

«Վնուկովո-2» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր