211652_close_icon
views-count670 դիտում article-date 16:44 09-05-2023

Լեհաստանում ՌԴ դեսպանին թույլ չեն տվել ծաղկեպսակ դնել խորհրդային զավթիչների գերեզմանին

Լեհաստանում ամբոխը փակել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Անդրեևի ճանապարհը Վարշավայի հուշահամալիրում, որտեղ նա եկել էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրվա կապակցությամբ ծաղկեպսակ դնելու։ 

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, հավաքվածները դիվանագետից պահանջել են հանել գեորգիևյան ժապավենը բաճկոնից։ Նրան թույլ չեն տվել ծաղկեպսակ դնել, և ի վերջո դեսպանը հեռացել է: 

Հուշահամալիրի մուտքի դիմացի տարածքում շարված են Ուկրաինայի դրոշներ և խաչեր։

2022 թվականի մայիսի 9-ին Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի և նրա պատվիրակության մի քանի անդամների վրա կարմիր ներկ էին լցրել Վարշավայում խորհրդային զավթիչների գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ։

Լեհաստանում հիշում են, որ 1939-ին Խորհրդային միությունը, գործակցելով նացիստական Գերմանիայի հետ, հարձակվեց Լեհաստանի վրա և բռնազավթեց նրա մի մասը։ Իսկ 1947-1989 թվականները որակում են խորհրդային բռնազավթման շրջան, որի ժամանակ Խորհրդային միությունը զավթել էր Լեհաստանը և այնտեղ հաստատել դրածո վարչախումբ։

Նմանատիպ նյութեր