211652_close_icon
views-count898 դիտում article-date 20:35 09-05-2023

Ընտրություններին ընդառաջ Էրդողանը հայտարարել է աշխատավարձերի զգալի բարձրացման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններից 5 օր առաջ հայտարարել է պետական ​​ծառայողների աշխատավարձերը 45%-ով բարձրացնելու մասին։

«Մենք բարձրացնում ենք (քաղաքացիական ծառայողների) աշխատավարձերը 45%-ով»,- հայտարարել է նա՝ նորամուծության մեջ ներառելով նաև սոցիալական ապահովության բաժինը։ Այսպիսով, պետական ​​ծառայողների նվազագույն աշխատավարձը բարձրացվել է մինչև 15000 լիրայի (մոտ 770 դոլար)։

Իշխանությունները մտադիր են այս և 2024 թվականին բարձրացնել մոտ 700 հազար քաղծառայողների աշխատավարձերը։ «Անադոլու» գործակալությունը գրում է, որ թուրքական իշխանությունները, պաշտոնյաների աշխատավարձերից բացի, պատրաստվում են բարձրացնել արտաժամյա աշխատավարձը, գիշերային աշխատողների աշխատավարձը և վետերանների նպաստը։

Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Գործող նախագահի գլխավոր մրցակիցը 74-ամյա ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ։

 

Նմանատիպ նյութեր