74984 դիտում
21:39 09-05-2023
ՀՀ ՆԳ նախարարի և ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով՝ ոստիկանական ուժեր են մեկնել Սյունիքի մարզ. պատճառը Բարձրավան վարչական ղեկավարին ծեծի ենթարկելն է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր` մայիսի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրությամբ՝ Սյունիքի մարզ են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության հատուկ ջոկատայինների մի խումբ ծառայողներ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կեսօրին մի խումբ անձինք Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան գյուղում ծեծի են ենթարկել Բարձրավան գյուղի վարչական ղեկավար Ալիկ Հովհաննիսյանին։
Այս պահին ոստիկանները գյուղում վերահսկողությունը վերցրել են իրենց հսկողության տակ և գիտեն՝ ովքեր են հիմնական «հերոսները»։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ենթադրյալ կասկածյալների մեջ են նախկին գյուղապետի տղա Վահրամ Ավագյանը, գյուղապետի պաշտոնի համար պայքարող Արթուր Թևոսյանը, հանցագործ աշխարհի ներկայացուցիչ «Զաքի» մականվամբ՝ Տիգրան Հարությանը և ևս մոտ 10-ից ավելի անձինք։
Այս պահին դեպքի որոշ հանգամանքներ չենք հրապարակում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։