211652_close_icon
views-count919 դիտում article-date 13:35 10-05-2023

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սիրիայի խաղաղ կարգավորման հարցով այսօր Մոսկվայում մեկնարկել է Սիրիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների քառակողմ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվում է Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը։

Անցած տարի գործընթացը սկսվել էր եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Սիրիայի ու Թուրքիայի մասնակցությամբ, այնուհետև ներգրավվեց նաև Իրանը։

Այսօրվա հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այն պետք է օգնի կայունություն հաստատել Սիրիայում և երաշխավորի նրա տարածքային ամբողջականությունը։ Նա նաև ասել է, որ պլանավորում է երկկողմ հանդիպում ունենալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Նմանատիպ նյութեր