211652_close_icon
views-count862 դիտում article-date 16:34 10-05-2023

Ռուսաստանը մտադիր է պաշտոնապես դուրս գալ Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրից

Ռուսաստանի խորհրդարանում քննարկվելու է Մոսկվայի կողմից «Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի» չեղարկման հարցը: Այդ քննարկումների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչը կլինի երկրի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Ռուսաստանի ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է այսօր: Տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ալեքսեյի Ռյաբկովին նշանակել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ 1990 թվականի նոյեմբերի 19-ին Փարիզում ստորագրված «Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի» չեղարկման հարցը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պալատներում քննարկելու ժամանակ»,- նշված է փաստաթղթում։

«Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագիրը» ստորագրվել է 1990 թվականին և ադապտացվել 1997 թվականին։ ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել այդ փաստաթղթի ադապտացված տարբերակը՝ շարունակելով առաջնորդվել 1990 թվականի դրույթներով, որոնք բովանդակում են սովորական սպառազինության նորմեր՝ ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի կազմակերպության միջև հավասարակշռության հաշվարկով: Դրա հետևանքով Ռուսաստանը հարկադրված էր 2007 թվականին հայտարարել համաձայնագրի պայմանների կատարման մորատորիում։

2015 թվականի մարտի 11-ին Ռուսաստանը դադարեցրել է  իր մասնակցությունը «Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի» հարցերով Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին՝ այդ կերպ ավարտելով Պայմանագրին իր անդամակցության դադարեցման գործընթացը, բայց զուտ իրավաբանորեն շարունակում է մնալ դրանում։ Այդ ժամանակվանից Համատեղ խորհրդատվական խմբում Ռուսաստանի Դաշնության շահերը ներկայացրել է Բելառուսը:

Նմանատիպ նյութեր