211652_close_icon
views-count856 դիտում article-date 16:33 11-05-2023

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը նոր լարվածության պայմաններում Հայաստանից և Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում: Այդ մասին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ տվյալ պահին Պուտինի օրակարգում նախատեսված չեն շփումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Հիմա նման բան չկա, բայց շփումները շարունակվում են, տառացիորեն նախանցյալ օրը Պուտինն առանձնազրույց է ունեցել Մոսկվա այցելած Փաշինյանի հետ, շարունակվում են շփումները նաև ադրբեջանական կողմի հետ: Ռուսաստանը շարունակելու է կատարել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտականությունները»,- հայտարարել է Պեսկովը:

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր 4 վիրավորների, ադրբեջանական կողմը՝ 1 զոհի և 1 վիրավորի մասին:

Նմանատիպ նյութեր