211652_close_icon
views-count1192 դիտում article-date 17:47 11-05-2023

Մենք Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 180 աստիճանով կշրջենք դեպի Արևմուտք. Քըլըչդարօղլու

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որը երկրիս ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցն է առաջիկա ընտրություններում, խոստացել է Անկարայի արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք վերակողմնորոշել։ Իր խոստման մասին քաղաքական գործիչը պատմել է գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում:

«Մենք 180 աստիճանով կշրջենք Թուրքիայի արտաքին քաղաքականությունը»,- ասել է նա՝ խոստանալով նաև «իրական ժողովրդավարություն» բերել Թուրքիա և վերադառնալ Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններին։

«Մենք կայնքի կկոչենք մարդկանց տենչը դեպի ժողովրդավարություն: Դա ամենամեծ փոփոխությունն է, և դա ոչ միայն այստեղ՝ Թուրքիայում, այլև ողջ աշխարհում կտեսնեն: Մենք իրական ժողովրդավարություն ենք բերելու այս երկիր»,- ասել է Քըլըչդարօղլուն:

«Մենք ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ ենք, մենք նաև երկիր ենք, որը հայտ է ներկայացրել Եվրամիությանն անդամակցելու համար: Հետևաբար, մենք կշրջվենք դեպի Արևմուտք և դեպի արևմտյան քաղաքակրթություն: Իհարկե, մենք կցանկանայինք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Բայց մենք ճիշտ չենք համարում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա»,- ասել է նախագահի թեկնածուն:

 Հիշեցնենք, որ Թուրքիայում համապետական ընտրությունները կայանալու են կիրակի օրը՝ մայիսի 14-ին:

Նմանատիպ նյութեր