706 դիտում
10:23 12-05-2023
Պետքարտուղարությունը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել էր Բլինքենի հետ
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է մայիսի 11-ին հայ-ադրբեջանակայն սահմանային գոտում արձանագրված ռազմական բախումներին։
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված մայիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումների հետ, կոչ է արել կողմերին մայիսի 14- ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է.
«Գտնում ենք, որ այս տեսակի բռնությունները խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն: Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով իրենց ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինքենի հետ կողմերի մասնակցությամբ բանակցություններում, որոնք մենք հյուրընկալել էինք այստեղ՝ Վաշինգտոնում, մայիսի սկզբին»,- ասել է փոխխոսնակը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ դիտարկում է գալիք բանակցությունները Բրյուսելում որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն, ամերիկացի դիվանագետը պատասխանեց.
«Մենք դիտարկում ենք այն երկխոսությունը, որը հյուրընկալեցինք այստեղ, որպես կարևոր դրական քայլեր: Մենք զգացել ենք, որ երկու երկրները հնարավորություն ունեն ներգրավվելու որոշ ծանր հարցերի շուրջ, ընկալելու միմյանց տեսակետները: Հավատացած ենք՝ երկարատև առաջընթացի ուղին կլինի շարունակական: Կարծում ենք, որ առկա է խաղաղ կարգավորում խնդիրներին: Ահա թե ինչու մենք՝ պետքարտուղարից մինչև ստորին օղակի դիվանագետներ, շարունակել ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում: Ես, սակայն, չեմ պատրաստվում առաջ ընկնել այս բանակցություններից»,- հայտնել է Վեդանտ Փաթելը:
Փոխխոսնակը պատասխանեց նաև հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին։
«Ես շատ ժամանակ չեմ ծախսում մտածելու, թե ինչ է ասում իմ ռուս գործընկերն իր ամբիոնից: Կարող եմ ասել միայն այն, որ պետքարտուղարությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս շատ կարևոր խնդրի կարգավորմանը: Մենք կարծում ենք, որ կա հստակ ուղի՝ առաջ շարժվելու համար։ Ուրախ ենք, որ մայիսի սկզբին հնարավորություն ունեցանք հյուրընկալելու այս երկու երկրներին: Մենք կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին այս բանակցությունների շարունակությանը: Մենք կնպաստենք այդ գործընթացի հաջող ընթացքին»,- ասել է Փաթելը՝ ընդգծելով, որ չունի որևէ տեղեկություն, թե արդյոք պետքարտուղարը պատրաստվում է զանգահարել կողմերին:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
805 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
931 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի