739 դիտում
14:35 12-05-2023
Քըլըչդարօղլուն Մոսկվային մեղադրում է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար
Էրդողանի մրցակիցը Մոսկվային մեղադրել է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համար։ Նախօրեին նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Թվիթերում գրել է, որ ռուսները կանգնած են «դավադրությունների և կեղծիքների հետևում»։ Գրում է «Ազատությունը»։
«Եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, հեռու պահեք ձեր ձեռքերը թուրքական պետությունից»,- գրել է Քըլըչդարօղլուն:
Մոսկվան առայժմ չի արձագանքել Թուրքիայի նախագահի թեկնածուի հայտարարությանը:
Նախագահական ընտրությունները Թուրքիայում նախատեսված են մայիսի 14-ին։ Հիմնական մրցակիցներ են գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ընդդիմադիր մի շարք կուսակցությունների կողմից առաջադրված Քեմալ Քըլըչդարօղլուն։ Վերջին հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների մեծամասնությունը։
Մոսկվան Էրդողանի իշխանության օրոք՝ հատկապես վերջին տարիներին, ակտիվ համագործակցում է Անկարայի հետ։ Թուրքիայի կառավարությունն իր հերթին հրաժարվեց միանալ ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներին՝ պատժամիջոցներ սահմանելու Ռուսաստանի դեմ ի պատասխան Ուկրաինա ներխուժման:

Նմանատիպ նյութեր
1270 դիտում
14:05 07-03-2023
Քըլըչդարօղլուն քրդերի ձայների հաշվին կարող է հաղթել Թուրքիայի ընտրություններում
1597 դիտում
21:54 22-03-2023
Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրվելու դիմում է ներկայացրել
Այս բաժնից
799 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
925 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի