730 դիտում
15:14 12-05-2023
Չինաստանի հատուկ ներկայացուցիչը կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան
Եվրասիական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մայիսի 15-ին կսկսի իր շրջագայությունն Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորումը: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Գրում են չինական լրատվամիջոցները:
Վան Վենբինը նշել է, որ Լի Հուեյի այցը նշված երկրներ խաղաղությանն ու բանակցություններին աջակցելու Չինաստանի հանձնառության ևս մեկ դրսևորում է։ Դիվանագետի խոսքով՝ դա լիովին ցույց է տալիս, որ Չինաստանը «հաստատորեն կանգնած է աշխարհի կողքին»։
Դիվանագետն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի ձգձգման և սաստկացման ֆոնին Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ հրադադարի շուրջ միջազգային կոնսենսուսի հասնելու, խաղաղ բանակցություններ սկսելու և իրավիճակի հետագա սրումը կանխելու գործում։
Ապրիլի վերջին կայացել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Վերջինս հայտարարել էր, որ զրույցը երկար ու բովանդակալից էր, ինչպես նաև հայտնել էր Չինաստանում Ուկրաինայի դեսպան նշանակելու մասին։
Զրույցի ընթացքում ՉԺՀ-ի ղեկավարը հայտարարել էր, որ Չինաստանը Եվրասիայի երկրների հարցերով կառավարության հատուկ ներկայացուցչին կուղարկի Ուկրաինա և այլ երկրներ՝ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցերի շուրջ հանգամանորեն մտքեր փոխանակելու համար։

Նմանատիպ նյութեր
4964 դիտում
16:44 12-06-2016
Եվրո-2016. Գերմանիա-Ուկրաինա, Լեհաստան - Հյուս. Իռլանդիա. Գուդվինի բուքմեյքերական կանխատեսումները. տեսանյութ
1712 դիտում
19:28 21-06-2016
Եվրո-2016. Գերմանիա-Հյուսիսային Իռլանդիա, Ուկրաինա-Լեհաստան. մեկնարկային կազմերը
670 դիտում
14:01 14-04-2023
Չինաստանի պաշտպանության նախարարը ապրիլի 16-19-ը կայցելի Ռուսաստան
Այս բաժնից
796 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
925 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի