748 դիտում
19:05 12-05-2023
Չեխիայում անցկացվել է հայ-չեխական գործարար համաժողով
Մայիսի 4-ին Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև առևտրի, ներդրումների և գործարար կապերի զարգացմանը նվիրված գործարար համաժողով, որին մասնակցել են երկու երկրների պետական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Գործարար համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Էդվարդ Կոժուշնիկը։
Չեխիայի առևտրի պալատի փոխնախագահ Ռադեկ Յակուբսկին և Չեխիայի Արդյունաբերության համադաշնության փոխնախագահ Ֆրանտիշեկ Չալուպեցկին ներկայացրել են Չեխիայում բիզնես վարելու, ներդրումներ և տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկությունների վերաբերյալ շնորհանդեսներ։ Հայկական կողմից շնորհանդեսով հանդես է եկել «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչը։
Համաժողովի շրջանակում շնորհանդեսներ են ներկայացրել նաև «Թումո» կենտրոնի, «Jasmine Home Textile»-ի և «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները։
Գործարար համաժողովի ավարտին երկու երկրների գործարար շրջանակների միջև տեղի են ունեցել B2B հանդիպումներ, որոնց ընթացքում հայ և չեխ գործարարները հնարավորություն են ունեցել ձեռք բերել պայմանավորվածություններ՝ անմիջական շփումների և նոր գործարար կապերի հաստատման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր
874 դիտում
20:10 31-01-2024
Երևանում անցկացվել է հայ-չեխական գործարար համաժողով
1321 դիտում
13:18 27-07-2022
Արարատ Միրզոյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում մասնակցել է հայ-չեխական հարաբերություններին նվիրված հանդիպմանը
Այս բաժնից
895 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21205 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1177 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու