877 դիտում
20:10 31-01-2024
Երևանում անցկացվել է հայ-չեխական գործարար համաժողով
Հունվարի 31-ին Երևանում անցկացվել է Հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Համաժողովի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։
«Հայաստանի և Չեխիայի տնտեսական կապերը տարեցտարի ընդլայնվում են։ Երկու երկրների միջև առևտրաշրջանռությունը գնալով ավելանում է, ինչի մասին են վկայում նաև վիճակագրական ցուցանիշները։ Մենք ձգտում ենք էլ ավելի զարգացնել տնտեսական գործակցությունը», – նշել է Ռաֆայել Գևորգյանը։
Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ չեխական ընկերությունների համար սա լավ հնարավորություն է՝ ծանոթանալու ենթակառուցվածքների, դպրոցների զարգացման և միջազգային գործընկերների հետ դիտարկվող այլ նախագծերի հետ։
Համաժողովի բացմանը հաջորդած B2B ձևաչափով հանդիպումների ընթացքում գործարարները քննարկել են գործակցության հնարավորությունները՝ մասնավորապես ՏՏ ոլորտում։

Նմանատիպ նյութեր
748 դիտում
19:05 12-05-2023
Չեխիայում անցկացվել է հայ-չեխական գործարար համաժողով
2202 դիտում
17:58 04-10-2017
Երևանում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը