805 դիտում
23:59 12-05-2023
Արցախում փաստացի բնակվող ու աշխատանք չունեցող քաղաքացիները 40 000 դրամի աջակցություն կստանան
Գրեթե ամենօրյա ռեժիմով առերեսվելով Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները կրող քաղաքացիների հետ և խորապես գնահատելով ու գիտակցելով նրանց առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն աջակցելու պետության ողջամիտ պարտականությունը, Արցախի Հանրապետության կառավարության և Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությամբ մշակվել ու այսօր ընդունվել է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված 8-րդ միջոցառումը, որով 2023թ. մայիս ամսվա համար 40.000 դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվելու Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող, աշխատանք չունեցող կամ եկամուտ չստացող յուրաքանչյուր անձի՝ այդ թվում երեխաներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Աջակցությունը միջոցառման շահառուներին ողջամիտ ժամկետում հասցնելու համար գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ.
ա/ Կենսաթոշակ և (կամ) ամենամսյա պարգևավճար ստացող անձին աջակցությունը վճարվելու է՝
1) կանխիկ եղանակով՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով, եթե նրա կենսաթոշակը կամ ամենամսյա պարգևավճարը վճարվում է կանխիկ եղանակով.
2) անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հաշվի համարին փոխանցելու միջոցով, եթե նրա կենսաթոշակը կամ ամենամսյա պարգևավճարը վճարվում է անկանխիկ եղանակով։
բ/ Փաստացի Արցախի Հանրապետությունում գտնվող՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին աջակցությունը վճարվելու է՝
1) կանխիկ եղանակով՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով, կամ
2) անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հաշվի համարին փոխանցելու միջոցով, եթե նրա ամենամսյա դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հաշվի համարին փոխանցելու միջոցով։
գ/ Արցախի Հանրապետության համայնքներում /բացառությամբ շրջկենտրոնների և Ստեփանակերտ քաղաքի/ բնակվող անձանց աջակցությունը վճարվելու է կանխիկ եղանակով՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի միջոցով։
դ/ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի Հանրապետության շրջանների կենտրոններում փաստացի բնակվող անձանց աջակցությունը տրամադրվելու է առցանց դիմումի հիման վրա, որը պետք է ներկայացվի Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պաշտոնական՝ www.mss.nkr.am կայքէջում նախատեսված միջավայրից։
Առցանց դիմումում պետք է նշվի աջակցության վճարման նախընտրելի եղանակը։
Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձի համար առցանց դիմումը ներկայացվում է նրա ծնողի կամ խնամակալի կողմից։
Իրազեկում ենք, որ աջակցության գումարը չի կարող արգելադրվել (հանդիսանալ արգելանքի առարկա), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:
Սոցիալական աջակցության ծրագրի գործնական իրացման կարգի ու առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում քաղաքացիները Ստեփանակերտ քաղաքում կարող են դիմել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն, իսկ շրջկենտրոններում՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ:

Նմանատիպ նյութեր
679 դիտում
18:37 04-05-2023
Արցախում փաստացի ապրող և չաշխատող անձինք կստանան 40-50 հազար դրամական աջակցություն․ ԱՀ ԱԺ