712 դիտում
10:44 14-05-2023
Եվրահանձնակատարը զգուշացրել է գերմանական քաղաքականության մեջ «ռուսական խամաճիկների» մասին
Եվրոպական հանձնաժողովի Արժեքների և թափանցիկության գծով փոխնախագահ, արդարադատության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան նախազգուշացրել է Եվրոպայի և Գերմանիայի քաղաքականության վրա ռուսական քարոզչության աճող ազդեցության մասին։ «Դա ռուսական փորձված մարտավարություն է՝ օգտագործել տեղական խամաճիկներ, վախենում եմ, որ այդպիսիք կան նաև Գերմանիայում»,- կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է Յուրովան։ Գրում է DW-ն։
Նա ԳԴՀ արմատական ձախ և աջ քաղաքական գործիչներին անվանել է «տեղեկատվական պատերազմի զինվորներ»։ Գերմանիան Մոսկվայի ուշադրության կենտրոնում է, ասել է եվրահանձնակատարը՝ պարզաբանելով, որ ՌԴ-ում գիտեն՝ «եթե Գերմանիան կոտրվի, ամբողջ Եվրամիությունը կթուլանա»։
Ըստ Յուրովայի, «Ռուսաստանը միլիարդներ է ներդնում իր քարոզչության մեջ», և դա տալիս է իր պտուղները. «շատ երկրներում ավելի մեծ թափ է հավաքում այն պատմույթը, թե Ռուսաստանը ոչ թե ագրեսոր է, այլ զոհ (Ուկրաինայի դեմ պատերազմում. -Խմբ.)»: ԵՄ հանձնակատարը որպես օրինակ բերել է Սլովակիան, որտեղ ըստ նրա ունեցած տեղեկությունների՝ «բնակչության ավելի քան 50 տոկոսը հավատում է դավադրության տեսություններին, այդ թվում՝ ռուսական ագրեսիայի հետ կապված»:
Յուրովան կոչ է արել ԵՄ-ին և նրա անդամ երկրներին ավելի շատ ներդրումներ կատարել ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության դեմ պայքարում։

Նմանատիպ նյութեր
1240 դիտում
23:04 26-02-2015
Մանկական ներկայացում` Խամաճիկների պետական թատրոնում
Այս բաժնից
799 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
925 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի