211652_close_icon
views-count1063 դիտում article-date 11:23 14-05-2023

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Թուրքիայում այսօր տեղի են ունենում նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկելու իրավունք ունի ավելի քան 64,1 միլիոն մարդ։ Տեղադրվել է 191․885 քվեատուփ։ Հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ 

Նախագահի թեկնածուներն են՝  Քեմալ Քըլըչդարօղլուն, Սինան Օգանը և գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիմնական պայքարը ծավալվելու է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։ Հաղթելու համար անհրաժեշտ է 50%-ից ավելի ձայն։ Քաղաքագետները չեն բացառում Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլի անցկացումը, որը կանցկացվի մայիսի 28-ին։ Ձայների պարզ մեծամասնություն ստացած թեկնածուն հաղթող կճանաչվի։

Նախագահական ընտրություններին զուգահեռ այսօր անցկացվում են նաև խորհրդարանական ընտրություններ։ Ընտրապայքարում են 36 կուսակցություններ, որոնցից մի քանիսը դաշինքներ են կազմել։

Յուրաքանչյուր ընտրող կքվեարկի 2 քվեաթերթիկ՝ մեկը նախագահի, մյուսը՝ խորհրդարանականների համար, 2-ն էլ պաշտոնավարելու են 5 տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր