Թուրքիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Խորհրդարանի 550 տեղերի համար մրցում են 20 կուսակցություններ և 165 անկախ թեկնածու: Հիմնական հավակնորդ կուսակցությունները չորսն են:
Մասնագետների համոզմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կստանա ձայների 40-45 տոկոսը: Խորհրդարանում հայտնվելու շանսեր ունի նաև ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը:
Ընտրություններում ամենամեծ ինտրիգը քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության մասնակցությունն է: Նվազագույն 10 տոկոս շեմը չհաղթահարելու դեպքում կուսակցությունը չի մտնի խորհրդարան:
Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանի պատմության մեջ միակ կուսակցությունն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: