1120 դիտում
22:20 14-05-2023
ԵՄ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնելու համապարփակ կարգավորման․ Միշել
ԵՄ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնելու համապարփակ կարգավորման. Մենք շարունակելու ենք նպաստել նրանց համատեղ ջանքերին։ Այս մասին twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Մեկնաբանելով կիրակի օրը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման արդյունքները՝ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ բանակցությունների հիմնական թեման եղել է երկու երկրների հարաբերությունների կարգավորումը։
«Եռակողմ հանդիպման հիմնական թեման եղել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ցանկություն են հայտնել կարգավորել իրավիճակը տարածաշրջանում։ Մենք քննարկել ենք նաև երկու երկրների միջև սահմանազատման հարցերը»,- ճեպազրույցում ասել է Միշելը։
Նրա խոսքով, բանակցությունների կազմակերպման ԵՄ հիմնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելն է։ «Մենք պատրաստ ենք բրյուսելյան ձևաչափով հանդիպումներ կազմակերպել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է նա։
Միշելը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հավատարմությունն են հայտնել Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրին, որը ենթադրում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում: Սահմանազատման հետ կապված վերջնական հարցերը կհամաձայնեցվեն բանակցությունների միջոցով:
«Հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում տեղի կունենա այս տարվա հուլիսին»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր
1405 դիտում
16:12 24-03-2023
Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության. Կլաար
2594 դիտում
14:43 11-11-2016
ԱՄՆ-ն հանձնառու է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
Այս բաժնից
805 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
928 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի