211652_close_icon
views-count1537 դիտում article-date 23:35 14-05-2023

«Ազգային երգիչ 2» նախագծի հաղթողը Սամվել Մալոյանն է

17-ամյա Սամվել Մալոյանը դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողը։ Այս մասին պարզ դարձավ այսօր՝ մայիսի 14-ին, մրցույթի գալա համերգի ժամանակ։

Եզրափակչում Սամվելի հետ պայքարում էին նաև Հայկուհի Հարությունյանն ու Արսեն Զաքարյանը։

Մրցութային փուլերը տևել են ինը ամիս, որի արդյունքում որոշվել էին 13 ֆինալիստները։ Հաղթողը որոշվեց հեռուստադիտղի քվեարկության արդյունքում։ 

«Ահա և վերջ
Սիրելի հեռուստադիտող, ձեր քվեարկության արդյունքում «Ազգային երգիչ 2» նախագծի հաղթող է ճանաչվում մեր Սամվել Մալոյանը։

Շնորհակալ ենք այս բոլոր 9 ամիսների ընթացքում մեր նախագծի և մեր բոլոր մասնակիցների կողքին լինելու համար»,- գրված է Ազգային երգիչ նախագծի ֆեյսբույան էջում։

Նմանատիպ նյութեր