748 դիտում
13:51 15-05-2023
Այս անգամ խոսակցությունն առավել առարկայական էր. ԱԳ փոխնախարարը՝ Բրյուսելի բանակցությունների մասին
Բրյուսելում մայիսի 14-ին կայացած եռակողմ բանակցություններում խոսակցությունն առավել առարկայական է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված ասուլիսում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի բանակցություններին:
Բանակցություններից հետո ԵԽ նախագահն իր հայտարարությունում ընդգծել էր, որ եղել է հասկացվածություն, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն մնացած պահվող անձինք։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ վերջերս Հայաստան ներթափանցած ադրբեջանցիները փոխանակվելու են Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների հետ՝ փոխնախարարն ասաց. «Շատ պարզ ասվեց, որ հայ գերիների վերաբերյալ կային բազմաթիվ պայմանավորվածություններ, և պետք է այդ պայմանավորվածությունները կատարվեն: Դա ուղիղ ուղերձ էր, ես չեմ հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով: Կոչը պարզապես նախկինում ձեռք բերված համաձայնությունների մասին էր»:
Անդրադառնալով ԵԽ նախագահի հայտարարությունում փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հիշատակմանը՝ փոխնախարարն ասաց՝ նշանակում է այն սահմանները, որոնք գոյություն ունեին Խորհրդային միության փլուզման պահին: «Խոսքը դրա մասին էր, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը, պարզապես վերահաստատում էր այդ սկզբունքը»,- նշեց փոխնախարարը:
Նա շեշտեց՝ հանդիպումն ավելի ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն: «Եվ այն հարցերը, որոնք հայտարարել էր ԵԽ նախագահը, վկայությունն էին, որ խոսակցությունն առավել առարկայական էր այս անգամ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր
4695 դիտում
10:25 05-10-2021
Վտանգն առավել առարկայական ու ժամանակային առումով առավել մոտ է, քան կարող ենք պատկերացնել. «Փաստ»
2052 դիտում
17:42 12-02-2022
Առարկայական օլիմպիադաների հարցաշարերը կազմում են առարկայական հանձնաժողովները. ԿԳՄՍՆ պարզաբանումը
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան