1159 դիտում
10:03 16-05-2023
Իրավապահ համակարգը թեժ քննարկել է իր ներքին խոհանոցը. լուրջ դժգոհություններ կան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իրավապահ համակարգը, ԱԺ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ, ԿԸՀ նախագահը, դատախազության եւ քննչական մարմինների անդամները շաբաթ եւ կիրակի թեժ քննարկումներ են ունեցել Ծաղկաձորում:
Բանն այն է, որ հայրենի իշխանության ներկայացուցիչները, Քրեադատավարական օրենսգրքի հետ առնչվելով, մշտապես խնդիրների են բախվում: Դրանք վերաբերում են ձերբակալությունների ժամկետներին, դատարանների աշխատանքներին, դատական համակարգի ծանրաբեռնվածությանը: Իրավական համակարգը այս հարցերում մշտապես թեժ կռիվների մեջ է, որոնք ներքին բախումներ են ու երբեմն վերածվում են հանրային քննարկման:
Իրավական համակարգը որոշել է հավաքվել, միմյանց լսել: Նշենք, որ ծաղկաձորյան հավաքը ղեկավարել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որին, ըստ մեր աղբյուրների, մերթ ընդ մերթ «օգնել է» ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը թեեւ ԿԸՀ նախագահն է՝ անկախ մարմնի ղեկավար, բայց երբեմն ԱԺ պատգամավորի նախկին աշխատանքն է անում:
Ներկաները թեժ քննարկել են նաեւ Հովակիմյանի՝ այդ հավաքին ներկա գտնվելու փաստը, քանի որ անհասկանալի է եղել բոլորի համար, թե անկախ համակարգի ղեկավարն ինչ գործ ունի նման հավաքներին:
Հավելենք, որ Ծաղկաձոր են մեկնել նաեւ ՔՊ վերնախավի «սրտի» պատգամավորներ Արփի Դավոյանը, Լիլի Մինասյանը, Արմեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գյումրեցի Նազելի Բաղդասարյանը:
Իշխանության ներկայացուցիչները, կարելի է ասել, ժամանակ են անցկացրել, իսկ իրավապահ համակարգը թեժ քննարկել է իր ներքին խոհանոցը: Ըստ մեր աղբյուրների՝ համակարգում լուրջ դժգոհություններ կան, եւ որոշվել է առաջիկայում կրկին հանդիպել նույն ֆորմատով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
25686 դիտում
10:02 13-08-2021
Լուրջ դժգոհություններ կառուցապատողների շրջանում. ինչ է ենթադրում նոր օրենքը. «Ժողովուրդ»
1122 դիտում
16:29 27-05-2015
Հոսանքի կարճ միացումից այրվել է տան խոհանոցը
Այս բաժնից
1003 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1276 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2566 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ